Կարևոր իրադարձություններ

Երեւանում կստեղծվի ռուսական եւ հայկական ԲՈՒՀ-երի միություն

30 Հոկտեմբեր, 2015 16:00
Երեւանում կստեղծվի ռուսական եւ հայկական ԲՈՒՀ-երի միություն

Երեւանում 2015թ. նոյեմբերի 3-4ը պլանավորվում է անցկացնել երկկողմ ռուս-հայկական կոնգրես-միջոցառում՝ նվիրված գիտատեխնիկական եւ գիտակրթական համագործակցության հեռանկարներին։

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի «Ռուսաստան։ Հայաստան։ Եվրասիական տնտեսական միություն։ Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» թեմայով 4-րդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին եւ «կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ռուս-հայկական կապերի զարգացման» թեմայով ռուսական եւ հայկական ԲՈՒՀ-երի ռեկտորների համաժողովին։ Կոնգրես-միջոցառման շրջանակներում պլանավորվում է հրավիրել Բարձրագույն կրթության հայկական եւ ռուսական կազմակերպությունների միության առաջին նիստը։

Միջոցառման մասնակցության համար հրավիրվել են ՌԴ եւ ՀՀ Կրթության նախարարությունների ներկայացուցիչները եւ Ռուսաստանի եւ Հայաստանի գիտական եւ կրթական կազմակերպությունների ղեկավարները։

 

Լրահոս

Դիտել ավելին