Կարևոր իրադարձություններ

Հանրահավաքին մասնակցելու համար Վանաձորից քաղաքացիներ կգան Երեւան

30 Հոկտեմբեր, 2015 15:35
Հանրահավաքին մասնակցելու համար Վանաձորից քաղաքացիներ կգան Երեւան

Artimes.com-ը գրում է. 

Երեկ Վանաձորում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Տե՛ր կանգնիր քվեիդ» նախաձեռնության հանրահավաքն ու երթը:

«Այն, որ հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6-ին, դա լուրջ մտածված քայլ է, որպեսզի քարոզարշավն ընկնի հասարակական-քաղաքական պասիվ շրջան։  Երթի և հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների ընթացքում մենք համոզվեցինք, որ բացի այն, որ հասարակության շրջանում առկա է մեծ անվստահություն քաղաքական գործընթացների նկատմամբ, դրան գումարվեց նաև եղանակային անբարենպաստ պայմանները։ Այնուամենայնիվ այս ամենի պայմաններում մենք գոհ ենք անցկացված միջոցառումից և Վանաձորի ակտիվ բնակիչներից, ովքեր եկան և մասնակցեցին»,- մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Անդրանիկ Սերգոյանը։

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին