Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

30 Մայիս, 2016 00:24
Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

Տարվա բոլոր եղանակներին մեր սննդակարգից անպակաս է խնձորը: Մի քանի հետաքրքիր փաստեր դրա մասին:

Խնձորն ավելի լավ է ուտել կեղևով, ամենաօգտակար բաղադրիչները գտնվում են անմիջապես կեղևի տակ:

Աշխարհի ամենաերկարակյաց խնձորենին գտնվում է Ամերիկայում: Պյոտր Ստյուվեսանթ անունով մեկը Մանհեթենի իր տան այգում 1647 թ. տնկել է մի խնձորենի, որը մինչ այժմ պտուղներ է ունենում:

Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի ուտել այն կորիզներով խորհուրդ չի տրվում:

Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ:

Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է:

Մեկ միջին խնձորը պարունակում է 70-100 կկալ:

2005թ. ճապոնացի Չիսատո Իվասակին Հիրոսակիում գտնվող իր այգում աճեցրել է 1.849 կգ քաշ ունեցող հսկա խնձոր: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր:

 

Լրահոս

Դիտել ավելին