Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում վրաց ժողովուրդը պետք է պատրաստ լինի ֆիզիկապես պաշտպանելու խոսքի ազատությունը

30 Հոկտեմբեր, 2015 13:39
Անհրաժեշտության դեպքում վրաց ժողովուրդը պետք է պատրաստ լինի ֆիզիկապես պաշտպանելու խոսքի ազատությունը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրաց ժողովուրդը պետք է ֆիզիկապես պաշտպանի խոսքի ազատությունը Վրաստանում, ինչպես որ արել է Ուկրաինայի ժողովուրդը։ Դրա մասին Facebook-յան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նախօրեին ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոկերիայի հետ խոսակցությունների աուդիոձայնագրությունները, որոնցում նշված է հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակին ուժային միջամտության անհրաժեշտության մասին։

Սաակաշվիլին գրել է. «Խոսքի ազատության վերջին ամրոցի պաշտպանությունը հավասարազոր է Վրաստանի գոյության համար պայքարին։ Որևէ մեկը չպետք է զարմանա, որ ես այդ պայքարի կոչն ուղղում եմ բոլորին, ով դրա համար ունի ուժ և հնարավորություն։

Անհրաժեշտության դեպքում վրաց ժողովուրդը պետք է պատրաստ լինի ֆիզիկապես պաշտպանելու խոսքի ազատությունը։ Երբ սպանում են ժողովրդավարությունը, նրան անհրաժեշտ է ֆիզիկական պաշտպանություն։ Դրան մեզ սովորեցնում է եվրոպական ժողովրդավարության պատմությունը։ Ուկրաինայի ժողովուրդը հենց այդպես, խաղաղ դիմակայությամբ իր ազատությունը պաշտպանեց կոշտ ուժից»։

Սաակաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած Վրաստանի կառավարությունը գործում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մոդելով։ Սաակաշվիլին Իվանիշվիլու համար կանխատեսել է Յանուկովիչի ճակատագիրը, եթե վրաց ժողովուրդը պաշտպան կանգնի իր արժանապատվությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին