Կարևոր իրադարձություններ

2020 թվականից Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու. «Հայկական ժամանակ»

09 Հոկտեմբեր, 2015 08:29
2020 թվականից Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու. «Հայկական ժամանակ»

2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։


Գյուղատնտեսության  հարկային  արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվեց։ Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում  է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաև գյաղտեխնիկայի,  թունաքիմիկատների,  տնկիների, սերմնացուների    վաճառքը։

 Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյաղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին