Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բազմաբնակարային շենքում. բնակիչների թափած տոննաներով աղբը ստեղծել է հակասանիտարական վիճակ. (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 12:34
Արտակարգ իրավիճակ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բազմաբնակարային շենքում. բնակիչների թափած տոննաներով աղբը ստեղծել է հակասանիտարական վիճակ. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկվանից Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի կարգադրությամբ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Աբգար Խաչատրյանի գլխավորությամբ, Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության աշխատակիցների հետ համատիրության նախագահ Վլադիմիր Ղազարյանի գլխավորությամբ 3-ից ավելի «ЗИЛ» բեռնատար մակնիշի ավտոմեքենաներով Արամ Խաչատրյան 6-րդ շենքի նկուղից դուրս են բերել կենցաղային և շինարարական աղբ, անգամ՝ սատկած առնետներ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Ճիշտն ասած՝ երկար տարիներ այս վիճակն էր ու զարմացանք, որ թաղապետարանի աշխատակիցները համատիրության հետ գործի անցան ու նկուղում առկա հակասանիտարական վիճակը վերացրեցին: Բայց, եթե իրականությունն ենք ուզում բարձրաձայնել, այդ խոզանոցը հո երկնքից չի՞ եկել, բնակիչներն իրենք են ձեռքին ընկած աղբը նետել նկուղը»:

Հուսով ենք, որ այսքանից հետո բնակիչներն ավելի հետևողական կլինեն, որպեսզի նորից աղբի բուրգեր չստեղծվեն նուղում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին