Կարևոր իրադարձություններ

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 12:09
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 237 հեռախոսազանգ: 

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 196-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 56 հեռախոսազանգ, որոնցից 41-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին