Կարևոր իրադարձություններ

Brent նավթի գինը աճել է

30 Հոկտեմբեր, 2015 10:41
Brent նավթի գինը աճել է

Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,27 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,7 ԱՄՆ դոլար:

Հակառակ պատկերն է WTI տեխասյան թեթև նավթի դեպքում. Նրա դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,39 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,88 ԱՄՆ դոլար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ 2015 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 1,5 տոկոս՝ տարեկան կտրվածքով: Տվյալները վերլուծաբանների կանխատեսումները չեն արդարացրել. նրանք սպասում էին ՀՆԱ-ի 1,6 տոկոս աճ: 

 

Լրահոս

Դիտել ավելին