Կարևոր իրադարձություններ

Չինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Հարավչինական ծովում պատերազմ սկսվելու ռիսկի մասին

30 Հոկտեմբեր, 2015 10:07
Չինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Հարավչինական ծովում պատերազմ սկսվելու ռիսկի մասին

Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ու Շենլին հայտարարել է ռիսկի գոյության մասին, որը կարող է «չնչին միջադեպը պատերազմ հրահրել»։ Նա Վաշինգտոնի գործողությունները Հարավչինական ծովում անվանել է «սադրիչ»։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Չինացի ծովակալն այդ հայտարարությունն արել է ամերիկացի գործընկեր Ջոն Ռիչարդսոնի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

ԱՄՆ ներկայացուցիչն ավելի վաղ ելույթ ունենալով՝ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են բանակցություններ անցկացնել՝ խուսափելու համար տարածաշրջանում հակամարտային իրավիճակներից։

Չինաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել էր, որ ամերիկյան Lassen ականակիր նավն առանց Պեկինի թույլտվության մտել է Հարաչինական ծովի ջրային տարածք, որը մոտ է Չինաստանի կողմից իրենը համարվող վիճելի կղզիներին։ ԱԳՆ-ն բողոք էր հղել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ այդ գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը։ Պենտագոնը հաստատել է Հարավչինական ծովում գործողությունների անցկացման փաստը և չի բացառել նման գործողություններն ապագայում։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պարեկություն կիրականացնի, եթե համարի, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքին։

 

Լրահոս

Դիտել ավելին