Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան քաղաքացիներին հարկադրաբար ուղարկում է արտասահման՝ աշխատելու

30 Հոկտեմբեր, 2015 10:00
Հյուսիսային Կորեան քաղաքացիներին հարկադրաբար ուղարկում է արտասահման՝ աշխատելու

Հյուսիսային Կորեան իր բնակիչներին հարկադրաբար ուղարկում է արտասահման: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցերով դիտորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը՝ հաղորդում է Associated Press-ը:

Համաձայն զեկույցի՝ Հյուսիսային Կորեան 50 հազար մարդու է ուղարկել Չինաստան և Ռուսաստան, ինչպես նաև Նիգերիա, Ալժիր և որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Լեհաստան:

Այդ երկրներում նրանք աշխատում են վառելիքի արդյունահանման, տեքստիլ արդյունաբերության, անտառահատության և շինարարության ոլորտներում:

Դարուսմանի տվյալներով՝ հյուսիսկորեացիներն այդ երկրներում ամսական ստանում են 120-150 դոլար: Սակայն նրանց գործատուները շատ ավելի մեծ գումար են վճարում Հյուսիսային Կորեայի իշխանություններին, որոնք ուղարկում են աշխատողներին:

Զեկույցում նշվում է, որ նրանք օրական աշխատում են 20 ժամ և հանգստանում միայն ամիսը 1-2 անգամ, չեն ստանում անհրաժեշտ սնունդը, ապահովված չեն անվտանգությամբ և մշտապես գտնվում են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների հսկողության ներքո:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հյուսիսկորեացիների ոչ կամովին աշխատանքը Հյուսիսային Կորեային տարեկան բերում է 1.2-2.3 մլրդ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին