Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ն պատրաստվում է ԼՂ զորք մտցնե՞լ. «Ժամանակ»

30 Հոկտեմբեր, 2015 09:35
ՀԱՊԿ-ն պատրաստվում է ԼՂ զորք մտցնե՞լ. «Ժամանակ»

ՀԱՊԿ խաղաղարար ուժերը կարող են մասնակից լինել խաղաղության ապահովման միջոցառումներին ոչ միայն կազմակերպության անդամ երկրների տարածքում, այլ նաեւ այլ երկրների տարածքում: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀԱՊԿ լխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Միակ տարածքը, որտեղ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը կամ ավելի ճիշտ՝ ռուսական բանակը ՀԱՊԿ-ի մանդատի ներքո կարող են հայտնվել, ԼՂՀ տարածքն է:

Ռուսաստանը չափազանց շահագրգռված է ադրբեջանակ-ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի անվան տակ իր ռազմական ներկայությունը ապահովելու համար, եւ այդ նպատակով առիթներ ստեղծելը, ըստ էության, որեւէ դժվարություն չի ներկայացնում:
Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն չեն կարող իրականացնել եռանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի զինված ուժերը, Ռուսաստանին ստիպում է գտնել այդ մոտեցումը շրջանցող տարբերակներ: Իսկ ամենահարմար տարբերակը ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի ներգրավումն է այդ խնդրի լուծման գործում:

Մի կողմից ՀԱՊԿ-ն Ռուսաստան չէ, քանի որ այդ կառույցին անդամակցում են 6 երկրներ, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ այդ խաղաղապահ զորքերը գործելու են Ռուսաստանի ղեկավարության ներքո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին