Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ. «Ժողովուրդ»

09 Հոկտեմբեր, 2015 07:58
Սահմանամերձ Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ. «Ժողովուրդ»

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ։ Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ։

Դրանք այն աշակերտներն են, որոնք դպրոցից վերցրել են իրենց փաստաթղթերը, այսինքն՝ պաշտոնապես են տեղափոխվել։ Բացի այդ՝ տնօրենն ասել է, որ կան նաև աշակերտներ, որոնք այժմ այլ բնակավայրերի դպրոցներ են հաճախում, բայց Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել։ Հրետակոծություններից հետո Կոթիից միայն Նոյեմբերյանի հիմնական դպրոց արդեն իսկ տեղափոխվել է յոթ երեխա։ Ի դեպ, Կոթիից բացի Նոյեմբերյանի հիմնական դպրոց աշակերտներ են տեղափոխվել նաև Դովեղ գյուղից՝ երկու երեխա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին