Կարևոր իրադարձություններ

Քաղցրից հրաժարվելու դեպքում 9 օրում կարելի է կարգի գցել առողջությունը

30 Հոկտեմբեր, 2015 01:00
Քաղցրից հրաժարվելու դեպքում 9 օրում կարելի է կարգի գցել առողջությունը

9 օր քաղցր չօգտագործելը զգալիորեն բարելավում է առողջությունը: Այս մասին գրում է Rosbalt-ը` վկայակոչելով Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին:

8-18 տարեկան 43 երեխաների շրջանում տեղի ունեցած գիտափորձը ցույց է տվել, որ դիաստոլիկ զարկերակային ճնշումը նվազել է 5 մ/մ-ով, տրիգլիցերիդի մակարդակն արյան մեջ նվազել է 33 կետով, իսկ «վատ» խոլեստերինը նվազել է 10 կետով: Ինսուլինի կոնցենտրացումը նվազել է 3 քառորդով, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը` 5 կետով:

Սակայն ոչ բոլոր մասնագետներն են խորհուրդ տալիս ազատվել քաղցրից: Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին