Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

4 միջոց՝ հենց հիմա ավելի երջանկանալու համար

30 Հոկտեմբեր, 2015 00:45
4 միջոց՝ հենց հիմա ավելի երջանկանալու համար

1. Կապ հաստատեք. ամեն շաբաթ ինչ-որ ձևով կապ հաստատեք ինչ-որ հին բարեկամի հետ՝ նամակ գրեք, զանգեք, տեսնվեք: Մարդիկ, ովքեր ավելի շատ էմոցիոնալ կապեր ունեն շրջապատի հետ, ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայով:

2.Մեկնեք ինչ-որ նոր տեղ. մենք սովոր ենք մտածել, որ ճամփորդությունը պետք է թանկ լինի, բայց կարելի է ուղղակի ճամփորդել սեփական քաղաքում՝ այս անգամ ճաշել մեկ այլ սրճարանում, փոխել տան ճանապարհը՝ քայլել ավելի երկար, բայց նոր ճանապարհներով, ուսումնասիրել շրջապատը, նոր փոքրիկ խանութներ հայտնաբերել՝ քաղցրավենիքի կամ հին իրերի... Դուք կհամոզվեք, որ ձեր կյանքում այնքա՜ն բան կա, որոնց մասին նույնիսկ չգիտեք:

3.Պահպանեք ձեր սվորական քնի ռեժիմը նույնիսկ հանգստյան օրերին՝ օրգանիզմի համար դժվար է ամեն անգամ նորից հարմարվել արթնանալու և քնի ժամերին:

4.Մի ափսոսացեք հաճոյախոսությունները: Իհարկե, դուք էլ եք ողջ օրը ժպիտով քայլում, երբ անսպասելի մեկն առավոտյան ասում է, որ ձեր նոր գլխարկն անչափ համահունչ է ձեր դիմագծերին կամ, որ սպորտային ոճով հագնված էլ կարող եք հանգիստ գնալ ընկերների հետ հանդիպման, քանի որ այդպես էլ նույնքան գեղեցիկ եք, որքան երեկոյան զգեստներով: Դե ուրեմն սովորեք դուք էլ բարձրաձայնել այն բոլոր դրական մտքերը, որոնք մտածում եք՝ ինչու՞ չասել, եթե ձեր խոսքերի շնորհիվ ինչ-որ մեկը ողջ օրն ավելի ուրախ և ավելի բարի կլինի...

Լրահոս

Դիտել ավելին