Կարևոր իրադարձություններ

Թեստ. ինչպիսին է մարդը սիրո մեջ՝ կպատմեն մատները

29 Հոկտեմբեր, 2015 23:38
Թեստ. ինչպիսին է մարդը սիրո մեջ՝ կպատմեն մատները

InchUzem.am-ը գրում է.

Հերթական անգամ սոցիոլոգներն ու հոգեբանները փորձել են գտնել կապ մարդու մարմնի և բնավորության մեջ: Աչքերը հոգու հայելին են. այս անգամ բթամատերն են հոգու հայելին: Համեմատեք Ձեր բթամատը նշված նկարի հետ և իմացեք Ձեր սիրային հարաբերությունների մասին:

 

Ա. Մատի վերնամասը ստորին մասից մեծ է

Կրքոտ մարդիկ են. նրանք առանց նայելու նետվում են սիրո գիրկը: Իրենց սիրելիի հետ համեմատելիս աշխատանքը, ուսումն ու ամբողջ աշխարհը կխամրեն: Եթե Ձեր զուգընկերը ուշացնում է նամակի պատասխանը կամ չի պատասխանում հեռախոսազանգին Դուք կարող եք բարկանալ ու անգամ չկարողանալ կառավարել Ձեր քայլերը, բացի այդ կարող եք անգամ մեծ վեճ սարքել այդ ամենից:

5

Բ. Մատի երկու մասերը (գրեթե) հավասար են

Այս մարդիկ միշտ հանգիստ ու խելամիտ են: Նրանք պլանավորում են ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի մարդկանց կյանքը, կապ չունի դա կենցաղային, թե ռոմանտիկ հարցեր են: «Սիրելիս, կիրակի գնալու ենք մայրիկի տուն, ոչինչ մի պլանավորիր»: Այս մոտեցումը կբերի նրան, որ հարաբերությունները կզարգանան դանդաղ, առանց շտապելու: Կպլանավորվեն բոլոր քայլերը: Եթե նման հարաբերությունները Ձեզ մոտ լարվածություն են առաջացնում, ապա նախապես մտածեք, որ ավելի լավ չի լինի:

Գ. Մատի ստորին մասը վերինից մեծ է

Այսպիսի բթամատերով մարդկանց հատուկ է շրջապատում վստահության արժանանալը: Այս մարդիկ խելամիտ ու ուշադիր են: Այս մարդիկ հակված են լավ մտորել ու վերլուծել իրենց հետ կատարվող ամեն բան: Սա վերաբերում է նաև սիրային հարաբերություններին: Եթե այս մարդիկ հանդիպում են այնպիսի մարդկանց, ում հետ մտերմանալու շանսը փոքր է, միևնույն է նրանք կմտածեն. «Իսկ ի՞նչ, եթե…»

 

Լրահոս

Դիտել ավելին