Կարևոր իրադարձություններ

Նշանակվել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի առաջին կին դեսպանը

29 Հոկտեմբեր, 2015 23:27
Նշանակվել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի առաջին կին դեսպանը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիեհ Աֆհամը նշանակվել է Մալայզիայում Իրանի դեսպան։ Դա Իրանի համար առաջին դեպքն է, երբ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո կինը նշանակվում է դեսպանի պաշտոնում։
Աֆհամը պլանավորում է Կուալա Լումպուրում իր առաքելությանը ձեռնամուխ լինել առաջիկա շաբաթում։

53-ամյա դիվանագետ Մարզիեհ Աֆհամը երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի օգոստոսին, ինչը նույնպես աննախադեպ իրադարձություն էր Իսլամական հանրապետության համար։ Ավելի վաղ Աֆհամը 8 տարի զբաղեցրել է ԱԳՆ-ի՝ մամուլի ու տեղեկատվության բաժնի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Աֆհամը դարձել է Իրանի ողջ պատմության ընթացքում երկրորդ կին դեսպանը։ 1976 թվականին Իրանի շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլևին Դանիայում Իրանի դեսպան էր նշանակել Մեհրանգիզ Դոլտշահիին, ով այդ պաշտոնում մնացել է ընդհուպ մինչև Իսլամական հեղափոխության մեկնարկը։

 

Լրահոս

Դիտել ավելին