Կարևոր իրադարձություններ

Սթրեսը ստիպում է խնձորի փոխարեն թխվածք ընտրել

29 Հոկտեմբեր, 2015 22:33
Սթրեսը ստիպում է խնձորի փոխարեն թխվածք ընտրել

Սթրեսը մարդուն զրկում է ինքնակառավարումից եւ ստիպում է վայրկյանական հաճույքներ ընտրել օգտակար բաների փոխարեն։ Այս մասին հայտնել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները։

Նախորդ հետազոտություններն արդեն պարզել էին, որ սթրեսն, ըստ երեւույթին, խափանում է ուղեղի ճակատային մասի ֆունկցիան, որը պատասխանատու է ինքնատիրապետման եւ որոշակի նպատակների հասնելուն ուղղված քայլերի համար։ Նույնը եւ սննդում. սթրեսը ստիպում է ընտրել այն մթերքները, որոնք վայրկյանական հաճույք են պարգեւում։

Ցյուրիխի համալսարանում Սիլվիա Մայերի ղեկավարած հետազոտության ժամանակ 29 կամավորների խնդրել են ամբոխի առջեւ 3 րոպե ձեռքերն ընկղմել սառցաջրի մեջ։ Ինչպես եւ կանխատեսվում էր, դա սթրես է առաջացրել փորձի մասնակիցների մոտ։ Անմիջապես դրանից հետո նրանց խնդրել են ընտրել 2 կերակրատեսակի միջեւ։ Առաջինը եղել է համեղ, բայց վնասակար, իսկ երկրորդը՝ օգտակար, բայց ոչ ախորժալի։ Այնուհետեւ փորձի մյուս մասնակիցներին, որոնք չէին մասնակցել սառցաջրի գործընթացին, խնդրել են նույնպես ընտրություն կատարել այդ կերակրատեսակների միջեւ։ Սառցաջրի փորձին մասնակցած կամավորների մեծ մասը ընտրել է համեղ, բայց վնասակար ուտելիքը, իսկ երկրորդ խմբի մարդիկ ընտրել են օգտակար ուտելիքը։

Փորձարկման մասնակիցների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ սթրես վերապրած մարդկանց մոտ ուղեղի տարբեր հատվածների՝ նշաձեւ մարմնի, բծավոր մարմնի, դորսոլատերալ մարմնի եւ ճակատային ու վենտրոմենդիալ կեղեւների միջեւ կապի մոդելները փոխվել են։ Այդ փոփոխությունները հանգեցրել են ճիշտ ընտրություն կատարելու եւ ինքնատիրապետման անկարողության։

 

Լրահոս

Դիտել ավելին