Կարևոր իրադարձություններ

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Պարագվայի սենատին՝ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար

29 Հոկտեմբեր, 2015 21:12
Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Պարագվայի սենատին՝ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքները, անդրադարձ է եղել քարոզարշավին, անդրադարձ է եղել շտաբերի աշխատանքներին:

Էդուարդ Շարմազանովը կարևոր համարեց այսօր՝ Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, շնորհակալություն հայտնեց Պարագվայի սենատի գործընկերներին՝ բանաձևն ընդունելու համար:

«Սա նշանակում է, որ Ցեղասպանության երևույթը չունի վաղեմության ժամկետ, ինչն էլ այսօր Պարագվայի սենատը ամրագրեց իր բանաձևով»,-հայտարարեց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին