Կարևոր իրադարձություններ

Ես հարաբերություններս չեմ վերականգնել Լամար Օդոմի հետ

29 Հոկտեմբեր, 2015 22:00
Ես հարաբերություններս չեմ վերականգնել Լամար Օդոմի հետ

Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, թեՔլոե Քարդաշյանը որոշել էր հետաձգելիր եւ Լամար Օդոմի ամուսնալուծությունը։

People պարբերականին տված հարցազրույցում Քլոեն նշել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Ես հարաբերություններս չեմ վերականգնել Լամար Օդոմի հետ: Ես նրա կողքին եմ, քանի դեռ նա հիվանդանոցում է: Ես հետաձգել եմ ամուսնալուծությունը, որովհետեւ այս պահին շտապելն անիմաստ է: Հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ: Կարծում եմ՝ դա չէ այս պահի անելիքը: Բայց նրա հետ ապագա հարաբերությունների մասին չեմ մտածում, այժմ մեր ուղեղներն ուրիշ բանով են զբաղված: Մնացած ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Ես միշտ սիրել եմ նրան եւ միշտ կսիրեմ: Երբ ինչ-որ մեկին սիրում ես, այնքան կարեւոր չէ կողքին լինելը, կարելի է եւ հեռվից սիրել», - նշել է 31-ամյա Քլոեն:

 

Լրահոս

Դիտել ավելին