Կարևոր իրադարձություններ

Վրաստանից Թուրքիա արտահանումը նվազել Է 16 տոկոսով

29 Հոկտեմբեր, 2015 21:44
Վրաստանից Թուրքիա արտահանումը նվազել Է 16 տոկոսով

2015 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 16 տոկոսով (27,2 մլն դոլարով) եւ կազմել ավելի քան 145,8 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 8,9 տոկոսը:

Այդ մասին հայտնել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:

2015 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերը եղել Է Թուրքիան: Նշված ժամանակահատվածում այդ երկրի հետ Վրաստանի առեւտրական շրջանառությունը կազմել Է ավելի քան 1,1 մլրդ դոլար, ինչը 22,4 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-սեպտեմբերին:

Թուրքիայի հետ շրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 15,2 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին