Կարևոր իրադարձություններ

Մալթայում նոյեմբերին իր դռները տարեցների առջև կբացի «լյուքս գյուղը»

29 Հոկտեմբեր, 2015 21:38
Մալթայում նոյեմբերին իր դռները տարեցների առջև կբացի «լյուքս գյուղը»

Euromag-ի փոխանցմամբ՝ Մալթայում բացվելու է «լյուքս գյուղ» նախատեսված թոշակառուների համար։ Լյուքս համալիրը տարեցների առջև իր դռները կբացի նոյեմբերին։ Այն կառուցում է AX Holdings կորպորացիան և ունենալու է 133 շքեղ տուն։

Լյուքս համալիրի տարածքը կազմելու է 17.000 քառակուսի մետր։ Գյուղի տարածքում գործելու է լիցենզավորված բժշկական կենտրոն, ուր հնարավոր կլինի վերականգնողական կուրս անցնել։ Բոլոր ծառայությունները մատուցելու են պրոֆեսիոնալ, բազմանշանակ մասնագետները։

Բացի այդ, գյուղի տարածքում գործելու է ֆիթնես կենտրոն, գրադարան, մատուռ, ռեստորան, բիլիարդանոց, սպա կենտրոն, բացօթյա լողավազան՝ ջակուզիով, մանկական խաղահրապարակ, վարսավիրանոց և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին