Կարևոր իրադարձություններ

Եղանակը՝ Հայաստանում

29 Հոկտեմբեր, 2015 21:00
Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի 6-8, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով, ցերեկը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, կնվազի 1-3 աստիճանով, 2-ից 3-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին