Կարևոր իրադարձություններ

Նշվել են տարվա լավագույն ավտոմեքենաները Եվրոպայում (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 20:50
Նշվել են տարվա լավագույն ավտոմեքենաները Եվրոպայում (լուսանկարներ)

Եվրոպական AutoBest մրցույթի ժյուրին նշել է լավագույն ավտոմեքենաների 5-յակը, որոնք հայտնվել են շուկայում 2015 թվականին։ Տվյալ մեքենաներն են` Fiat Tipo/Aegea, Honda HR-V, Hyundai Tucson, Mazda CX-3 և Opel Astra: Հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 15-ին, փոխանցում է segodnya.ua-ն:

Ժյուրին հաշվի է առնում բազմաթիվ գործոններ` արժեքը, հասանելիությունը և ավտոմասերի արժեքը, անվտանգությունը, տարողունակությունը, վառելիքի ծախսը, կառավարումը և այլն:

Գործոններից յուրաքանչյուրի կարևորությունը տարբեր է: Օրինակ՝ ծառայության հասանելիությունը և վառելիքի ծախսն ավելի կարևոր են, քան դիզայնը:

Մրցույթում կան նաև այլ անվանակարգեր: Այսպես, ManBest անվանակարգում լավագույնն է ճանաչվել Fiat-Chrysler ընկերության մարքեթինգի բաժնի տնօրենը: SafetyBest անվանակարգում հաղթել է նոր սերնդի Opel Astra-ն:

Այլ անվանակարգերի հաղթողներին կհայտարարեն ավելի ուշ, իսկ պարգևատրումը նախատեսված է 2016թ. սկզբին:

AutoBest մրցույթը հիմնվել է 2000-ին: Սկզբում ժյուրիի կազմում ընդգրկվում էին միայն Արևելյան Եվրոպայից լրագրողներ, սակայն այժմ թիմում ներառված են լրագրողներ՝ 26 երկրներից:

 

Լրահոս

Դիտել ավելին