Կարևոր իրադարձություններ

Ֆիզիկական ակտիվությունը երիտասարդ կանանց կօգնի ապագայում խուսափել քաղցկեղից

29 Հոկտեմբեր, 2015 19:05
Ֆիզիկական ակտիվությունը երիտասարդ կանանց կօգնի ապագայում խուսափել քաղցկեղից

Այն կանայք, ովքեր պատանեկան տարիքում սպորտով են զբաղվել եւ կանոնավոր կերպով մարզվել են, ավելի լավ են պաշտպանված միջին տարիքում քաղցկեղ ձեռք բերելու եւ դրանից մահանալու վտանգից։ Դրա մասին պատմում են Վանդերբիլտ համալսարանի գիտնականները։

Բավական է շաբաթական ընդամենը 1 ժամ 20 րոպե տրամադրել վարժություններին, եւ դա 16 տոկոսով կկրճատի 40-70 տարեկանում քաղցկեղից մահանալու հավանականությունը։ Իսկ այլ պատճառներից մահանալու ռիսկը, ներառյալ՝ ուղեղի եւ սրտի կաթվածներից, կնվազի 15 տոկոսով։ Գիտնականները չափահաս մարդկանց խորհուրդ են տալիս վարժություններին շաբաթական 2 ու կես ժամ հատկացնել, իսկ 5-18 տարեկան երեխաներին՝ ամեն օր մեկ ժամ մարզվել։

Հետազոտության շրջանակում գիտնականները տեղեկություններ են հավաքել 40-ից 70 տարեկան 75 000 կնոջ մասին եւ պարզել են, թե նրանք ինչ կենսակերպ են ունեցել պատանեկան հասակում։ Հետո նրանց առողջությանը հետեւել են 70 տարի շարունակ։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ֆիզիկական վարժություններ են կատարել 13-19 տարեկան հասակում, ավելի հազվադեպ էին մահանում 40-60 տարեկանում, իսկ նրանք, ովքեր շարունակում էին մարզվել նաեւ ավելի մեծ տարիքում, եւս 20 տոկոսով նվազեցրել են մահանալու վտանգը։

Այս հետազոտությունը, նրա հեղինակների կարծիքով, եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ կարեւոր է ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժությունների համար եւ թե ինչ վտանգավոր է նստակյաց կյանքը։

 

Լրահոս

Դիտել ավելին