Կարևոր իրադարձություններ

Չինաստանը 130 Airbus ինքնաթիռ Է գնում 17 միլիարդ եվրոյով

29 Հոկտեմբեր, 2015 18:35
Չինաստանը 130 Airbus ինքնաթիռ Է գնում 17 միլիարդ եվրոյով

Չինաստանի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել17 միլիարդ եվրո (18,5 միլիարդ դոլար) ընդհանուր գումարով Եվրոպայի Airbus ավիաշինական ընկերության 130 ինքնաթիռների գնման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գործարքն ստորագրվել Է Պեկինում ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ:   

Պայմանագիրի համաձայն՝ Չինաստանը կստանա A330 մոդելի 30 լայնաֆյուզելաժային եւ 100 A320 նեղֆյուզելաժային հանրանավ:

Ինչպես սպասվում Է, Չինաստան, Չինաստանից եւ Չինաստանի տարածքով ավիատրանսպորտով ճանապարհորդող ուղեւորների թիվն առաջիկա 20 տարում եռապատիկ կավելանա, ուստի Չինաստանի ավիաընկերությունները վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում են իրենց օդանավակազմը:   

Չինաստանի ավիաշուկայում Airbus-ի գլխավոր մրցակիցը Միացյալ Նահանգների Boeing ընկերությունն Է:

Boeing-ի կանխատեսումներով՝ առաջիկա 20 տարում Չինաստանը պլանավորում Է ձեռք բերել 950 միլիարդ դոլար գումարի 6330 մարդատար ինքնաթիռ:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2034 թվականին Չինաստանը կդառնա աշխարհում ավիափոխադրումների խոշորագույն շուկան:

 

Լրահոս

Դիտել ավելին