Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսի և Նյու Յորքի ոստիկանները բոյկոտում են Տարանտինոյի ֆիլմերը

29 Հոկտեմբեր, 2015 18:15
Լոս Անջելեսի և Նյու Յորքի ոստիկանները բոյկոտում են Տարանտինոյի ֆիլմերը

Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի արհմիությունը և Նյու Յորքի ոստիկանները համատեղ բոյկոտել են Քվենտին Տարանտինոյի ֆիլմերը: Այդ մասին հայտնում է Rolling Stone-ը:

Դրա պատճառը հանդիսացել է ռեժիսորի շաբաթ օրվա ելույթը Նյու Յորքի հակաոստիկանական հանրահավաքին, որտեղ Տարանտինոն իրավապահներին անվանել է խաղաղ բնակիչների մարդասպաններ:

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք ոստիկանության և քաղաքացիների միջև կառուցողական երկխոսությանը: Սակայն մեր հասցեին չպետք է տեղ գտնեն որևէ սադրիչ արտահայտություններ»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի պետ Քրեյգ Լեյլին:

«Ռեժիսո Քվենտին Տարանտինոն բացարձակ անպատասխանատու է գործել` իրավապահներին անվանելով մարդասպաններ: Արժե նշել, որ նա դա արել է այն բանից չորս օր անց, երբ մեր բաժնի ոստիկաններից մեկը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ»,- ավելացրել է Լեյլին:

 

Լրահոս

Դիտել ավելին