Կարևոր իրադարձություններ

Կադրային փոխատեղումներ` ՀՀ քննչական կոմիտեում

29 Հոկտեմբեր, 2015 17:39
Կադրային փոխատեղումներ` ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Ըստ այդմ՝ Սամսոն Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը՝ ազատվելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Նահապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին