Կարևոր իրադարձություններ

Հետո ի՞նչ, կարող է իմ ելույթը իրենց հետաքրքիր չէր

29 Հոկտեմբեր, 2015 15:49
Հետո ի՞նչ, կարող է իմ ելույթը իրենց հետաքրքիր չէր

«Հետո ի՞նչ, կարող է մարդիկ խոսելու բան ունեին, կամ կարող է իմ ելույթը իրենց հետաքրքիր չէր: Եվ նույն ձևով ես կարող եմ ինչ-որ մեկի ելույթի ժամանակ դուրս գալ »,Shabat.am-ի հետ հարցին այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ում անձնական հակակրանքը հասել է գագաթնակետին: Նշենք, որ նման հրապարկումների առիթ է դարձել նաև այն, որ երեկ նույնականացման քարտերի մասին ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը լքել են դահլիճը:

«Ես, իհարկե շատ շնորհակալ եմ, որ լրատվամիջոցները, Հայաստանի թիվ 1 քաղաքական ուժ համարելով ԲՀԿ-ն, բոլոր մնացած քաղաքական ուժերին մոռացած, այդպես խորսուզված են ԲՀԿ-ի ներքին խնդիրները վերլուծելով, ինչ-որ ենթադրություններ անելով, բայց, ԲՀԿ-ում նորմալ աշխատանքային հարաբերություններ են, կարող են տարբեր կարծիքների վերաբերյալ  լինել տարաձայնություններ, ինպես մնացած բոլոր կուսակցություններում: Այնպես չէ, որ Հայաստանի մնացած բոլոր կուսակցություններում բոլորը մտածում են միակերպ, բոլորը ամեն օր միմյանց նկարները դրած, տակը խնկարկում են»,-պնդեց Նաիրա Զոհրաբյանը, հորդերոլով լրատվամիջոցներին և վեր;ուծաբաններին ԲՀԿ-ից բացի, այլ քաղաքական ուժերով ևս զբաղվել:

Նա վստահեցրեց, որ իրենց խնդիրները, եթե այդպիսիք լինեն, կլուծեն առանց կողմնակի օգնությունների և միջամտությունների. «Ցանկացած կուսակցության ներսում եթե չկան խնդիրներ, ուրեմն այդ կուսակցությունը ճահիճ է, ԲՀԿ-ն ճահիճ չէ և այնտեղ կարող են լինել տարբեր խնդիրներ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին