Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներով

29 Հոկտեմբեր, 2015 14:22
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներով: Հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու առնչությամբ՝ քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային տարրերը և այլ հարցեր:

«Մենք նախագահների հետ հանդիպումներում նշել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին: Ծանր զինատեսակների` ականանետների ու հրթիռային կայանքի կիրառումն անընդունելի է և մեծ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում գրանցված դեպքերի ու մարդկային կորուստների առնչությամբ և ակնկալում ենք, որ կողմերը բոլոր քայլերը կձեռնարկեն բռնությունից խուսափելու համար: Մենք բարձրացրել ենք առաջարկներ՝ ուղղված անվտանգության կայունության ապահովմանը և բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- նշվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք հայտնել են, որ Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ և հավելել, որ աջակցում են բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն միավորել հայերին ու ադրբեջանցիներին: Համանախագահները տեղեկացրել են նաև, որ Երևանում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ քննարկելու անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցը:

Հայտարարության մեջ նշվում է, որ շփման գիծը հատելու ժամանակ «համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պաշտպանական միջոցներ կրել»: «Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է: Սա ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Լրահոս

Դիտել ավելին