Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    513,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Ռոնալդուի մտերիմ ընկերը հայտնել է, որ պորտուգալացին կարիերան կավարտի Մանչեսթեր Յունայթեդում

29 Հոկտեմբեր, 2015 13:54
Ռոնալդուի մտերիմ ընկերը հայտնել է, որ պորտուգալացին կարիերան կավարտի Մանչեսթեր Յունայթեդում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ կարիերան ավարտել մանչեսթերցիների կազմում,- այդ մասին տեղեկացնում է «talkSPORT»-ը՝ հղում կատարելով 30-ամյա ֆուտբոլիստի մտերիմ ընկերոջը։

 
«Նա կարոտում է Անգլիային՝ չնայած որ երջանիկ է Մադրիդում։ Կրիշտիանուին ամեն ինչ դուր էր գալիս Անգլիայում եւ նա ասաց, որ երազում է, որպեսզի «Ռեալը» խաղա այնտեղ, սակայն դա անհնար է։ Այդ պատճառով հոգու խորքում նա ցանկանում է վերադառնալ եւ կարիերան ավարտել այլ երկրում»,- ասել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի մտերիմ ընկեր Խոսե Սեմեդոն։
 
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես եկել 2003-ից 2009 թվականներին։
 

Լրահոս

Դիտել ավելին