Կարևոր իրադարձություններ

Սարկոզին արևմտյան երկրներին կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին

29 Հոկտեմբեր, 2015 13:41
Սարկոզին արևմտյան երկրներին կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին արևմտյան երկրներին կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին, այլ ընտրություն կատարել հօգուտ մերձեցման և երկխոսության։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Պետք չէ հիմա վերադառնալ այն փորձությունների պատճառներին, որոնց ենթարկվում են մեր հարաբերությունները, դա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»,- նշել է նա՝ դասախոսությամբ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ «Ամեն անգամ, երբ մեր միջև թյուրըմբռնում է առաջանում, ես լսում եմ երկու ձայն՝ կա՛մ կապրենք առճակատման մեջ, կա՛մ երկխոսության, դա կա՛մ օտարում է, կա՛մ մերձեցում»։

Սարկոզին կոչ է արել ընտրություն կատարել հօգուտ մերձեցման և երկխոսության։ «Միմյանցից հեռանալը սխալ է, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատելու կարիք ունեն»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին