Կարևոր իրադարձություններ

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 13:27
«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին (լուսանկարներ)

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով: Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ: Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին