Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի զեկույցը չեմ կապում որևէ մեկի անձի հետ

29 Հոկտեմբեր, 2015 13:03
ՄԻՊ-ի զեկույցը չեմ կապում որևէ մեկի անձի հետ

Մամուլում օրերս նոր մանրամասներ ի հայտ եկան «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասրյանի հանդիպումից: Մասնավորապես նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ամռանը և ոչ թե օրերս: Ինչպես նաև շրջանառվում են տեղեկություններ, որ Տիգրան Ուրիխանյանը փոխգործակցության համար հստակ տեսակետ է հայտնել, մասնավորապես նշելով, որ ընդդիմադիր դաշտում փոխգործակցությունը կլինի այնքանմ որքան ՕԵԿ-ը կարող է ընդդիմություն լինել: Այսօր խորհրդարանում Shabat.am փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել այդ թեմայի շուրջ: «Ես այդ հարցով բան չեմ ասում, մեր մամուլի խոսնակը տվել է հերքում, ես այդքան բան գիտեմ, ավել բան չգիտեմ»,-նշեց նա: Անդրադառնալով խորհրդարանում ՄԻՊ-ի զեկույցի շուրջ կրքերին, Բիշարյանն ասաց. «Ես ՄԻՊ-ի զեկույցը չեմ կապում որևէ մեկի անձի հետ, կապում եմ երկրի սոցիալական վիճակի հետ»: Նշենք, որ Հեղինե Բիշարյանը այն քչերից, ովքեր արձագանքեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Սամվել Ֆարմանյանի ելույթին, նշելով, որ հասկանալի էր, թե ով ում ջրաղացին ջուր լցրեց:

 

Լրահոս

Դիտել ավելին