Կարևոր իրադարձություններ

Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

29 Հոկտեմբեր, 2015 12:00
Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին