Կարևոր իրադարձություններ

Մահացել է Տիգրան Բերբերյանը

29 Հոկտեմբեր, 2015 11:54
Մահացել է Տիգրան Բերբերյանը

Բեյրութում մահկանացուն է կնքել ՀՅԴ անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից Տիգրան Բերբերյանը.տեղեկացնում է «Արևելք»-ը:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Բերբերյանն իր ընկերների հետ ստանձնել է հայկական թաղամասերի պաշտպանությունը, ապա գաղթել է ԱՄՆ, ուր դարձյալ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել հայկական գաղութի կյանքին:

Մարտական ունակություններով հայտնի Բերբերյանը եղել է «LA 5» գործողության անդամ, որի պատճառով բանտարկվել , ապա հեռացվել է երկրից՝ վերադառնալով Լիբանան:

Կյանքի վերջին մեկ տարում նա տառապում էր ծանր հիվանդությամբ: Ամուսնացած էր, ունի 3 որդի:

 

Լրահոս

Դիտել ավելին