Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ Այգեհովիտ գյուղում խաղողի բերքահավաք չիրականացնելու պատճառով համայնքի բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի

29 Հոկտեմբեր, 2015 11:42
Սահմանամերձ Այգեհովիտ գյուղում խաղողի բերքահավաք չիրականացնելու պատճառով համայնքի բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունը հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի «Ուռի հողեր»  կոչվող  22,62 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չիրականցնելու պատճառով համայնքի բնակիչներին աջակցություն  տրամադրելու  նպատակով` Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 16100,0 հազար դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին :

 

Լրահոս

Դիտել ավելին