Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցություններ կլինեն

29 Հոկտեմբեր, 2015 11:21
ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցություններ կլինեն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած զեկույցը, ըստ որի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցություններ կլինեն:

«Համաձայնեցված հաղորդակցություններ» հասկացությունը նշանակում է կանոնավոր օդային հաղորդակցություններ, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված երթուղիներով ուղեբեռների, բեռների, ներառյալ՝ փոստի, առանձին կամ համակցված փոխադրման համար:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները կարող են ցանկացած կամ բոլոր չվերթների ընթացքում բաց թողնել վերոնշյալ երթուղիների ցանկացած կետեր և կարող են սպասարկել դրանք ցանկացած հերթականությամբ` առանց ուղղությունների և աշխարհագրության սահմանափակման և սույն Համաձայնագրով այլ կերպ թույլատրվող ցանկացած փոխադրում կատարելու իրավունքի սահմանափակման, պայմանով, որ, բացառությամբ բեռնային փոխադրումների, սպասարկվում է ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին