Կարևոր իրադարձություններ

Թող գան, բիզնես ստեղծեն, հետո «տակ տան» գնան. «ՉԻ»

29 Հոկտեմբեր, 2015 09:45
Թող գան, բիզնես ստեղծեն, հետո «տակ տան» գնան. «ՉԻ»

Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհի 189 երկրների շարքում զբաղղեցնում է 5-րդ տեղը:

«ՉԻ» – Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեզ թվում էր՝ առաջին տեղը պիտի զբաղեցնի: Թե ինչու՝ հասկանալի է: Որովհետեւ Հայաստանի իշխանությունները երկրում բիզնես սկսելու դյուրությունը կիրառում են որպես խայծ՝ թող գան, հեշտությամբ բիզնես ստեղծեն, հետո «տակ տան», ունեցած-չունեցածը թողնեն իրենց ու մի կերպ փախչեն: Իսկ ձկնորսները լավ գիտեն՝ ինչքան խայծը հրապուրիչ լինի, այնքան շատ ձուկ կբռնվի: Դրա համար էլ բիզնես սկսելն այդքան հեշտ է (փաստաթղթերը ձեւակերպելու առումով):

Ափսոս Համաշխարհային բանկը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե որերորդ տեղն է զբաղեցնում Հայաստանը սկսած բիզնեսում հետագայում «տակ տալու» հավանականության առումով: Երեւի էլի հինգերորդ տեղը զբաղեցնի, բայց՝ վերջից: Ի վերջո, աշխարհում երկրներ կան, որոնց նախագահները երկուսից ավելի եղբայր ունեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին