Կարևոր իրադարձություններ

Ապագայի մարդիկ. Louis Vuitton-ը ներկայացրել է գարուն/ամառ-2016 հավաքածուն (լուսանկարներ)

08 Հոկտեմբեր, 2015 22:53
Ապագայի մարդիկ. Louis Vuitton-ը ներկայացրել է գարուն/ամառ-2016 հավաքածուն (լուսանկարներ)

Ֆրանսիական հեղինակավոր Louis Vuitton նորաձևության տունը Փարիզում ներկայացրել է իր նոր գարուն/ամառ-2016 հավաքածուն, որը ստեղծված է ֆուտուրիստիկ ոճով։

Ինչպես նշում է Tatler-ը, բրենդի գլխավոր կրեատիվ դիզայներ Նիկոլյա Ժեսկյերը նոր աշխատանքները ստեղծելիս իր համար երևակայական հերոսուհի է ընտրել «ապագայի աղջկան», ով բնակվում է մի ժամանակահատվածում, երբ թվային տեխնոլոգիաների կիրառումը սահմաններ չի ճանաչում:

Դիզայներն «ապագայի աղջկան» համապատասխան զգեստապահարան է ներկայացրել՝ խելահեղ պլատֆորմներով սանդալներ, ֆուտուրիստական բաճկոններ և բազմաթիվ նորարարական լուծումներով այլ պարագաներ։

 

Լրահոս

Դիտել ավելին