Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանի և Վահրամ Շահինյանի հակամարտությունը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

29 Հոկտեմբեր, 2015 08:43
Գևորգ Կոստանյանի և Վահրամ Շահինյանի հակամարտությունը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի և հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում: Երեկ դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը:

Որտեղից սկսվեց ամեն ինչ: Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով:

Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վ. Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Բանն այն, որ ըստ հրապարակման՝ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստը հերքել: Սակայն Շահինյանը, ուղիղ առճակատումից խուսափելով, փորձել է մեջքից հարվածել Կոստանյանին:

Նշենք, որ հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցությունն է, բանտից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն: Թեեւ հետո նույն կալանավորը պնդել է, որ պայմանավորվել են գումարը հետո տալ: Եվ քրեակատարողական հիմանարկներում իրականում կարատվող ապօրինությունների ու դրանց մասին հնչող ահազանգերի ֆոնին նման հնչեղություն է ստանում 30.000 դրամանոց սպորտային համազգեստի գործը: Հավանաբար այս աղմկալի հրապարակումից հետո Գեւորգ Կոստանյանը գործի է անցել եւ ջրի երես է հանում ՀՔԾ-ի թույլ տված սխալները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին