Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան ձգտում է Իրանի հետ լավ հարաբերությունների. ԱԳՆ

29 Հոկտեմբեր, 2015 00:43
Սաուդյան Արաբիան ձգտում է Իրանի հետ լավ հարաբերությունների. ԱԳՆ

Սաուդյան Արաբիան «Իրանի նկատմամբ չի կիրառում թշնամական քաղաքականություն, և ձգտում է նրա հետ հաստատել լավագույն հարաբերություններ»: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Ադիլ ալ Ջուբեյրը՝ մեկնաբանելով Էր Ռիադի համաձայնությունը Սիրիայի հարցով միջազգային հարդիպման Իրանի մասնակցությանը, որը տեղի կունենա Վիեննայում ուրբաթ օրը, հայտնում է TASS-ը:

Նրա խոսքերով` Թեհրանի ներգրավվումը բանակցություններում «կդառնա Սիրիայի հարցում նրա իրական մտադրությունների ստուգումը»: «Մենք ցանկանում են իրանցիների հետ կարգավորել հարաբերությունները, սակայն նրանք խառնվում են մեր դաշնակիցների գործերին, և մենք ստիպված ենք դրան արձագանքել: Մենք գտնում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր ագրեսիվ միջամտությունը տարածաշրջանում»,- նշել է Ալ Ջուբեյրը:

Իր սաուդյան գործընկերոջ տեսակետը կիսել է մամլո ասուլիսի ժամանակ Բրիտանայի նախարար Ֆիլիպ Համոնդը: Նրա խոսքերով` «Իրանին և Ռուսաստանին ժամանակն է լրջություն հանդես բերել Սիրիայի կարգավորման հարցում»:

 

Լրահոս

Դիտել ավելին