Կարևոր իրադարձություններ

«Որպեսզի ամուր կանգնած մնաս՝ հարկավոր է վազել». Գայանե Բրեիովա

15 Մայիս, 2016 14:45
«Որպեսզի ամուր կանգնած մնաս՝ հարկավոր է վազել». Գայանե Բրեիովա

Օրեր առաջ Հայաստանում էր ռեստորանային բիզնեսի հայազգի հաջողակ ներկայացուցիչ Գայանե Բրեիովան (Աֆյանը): Նա ծնվել ու մեծացել է Երևանում, այժմ ապրում է Մոսկվայում և ներկայացնում հայկական խոհանոցը՝ իր հիմնած և շատերին հայտնի «Gayane’s» ռեստորանում: Գայանեի հաջողության ճանապարհը բարդ, հետաքրքիր ու խիստ ուսանելի մի ուղի է, որ մոտիվացնում է մարդկանց, ստիպում գործել, ստեղծել նորը՝ սեփականը։

«Ինչպե՞ս հաջողության հասնել ռեստորանային բիզնեսում» հարցին Գայանե Բրեիովան (Gayane Breiova) ունի իր ուրույն մոտեցումները՝ ժամանակի ընթացքում ապրված կյանքից, հաջողություններից ու անհաջողություններից կազմված կյանքի դասեր, որոնցով ինքը՝ Մոսկվայի ամենահայտնի ռեստորատորների և ռեստորանային բիզնեսի խորհրդատուներից մեկը, կիսվեց 168.am-ի ընթերցողների հետ:

Gayane-xoharar (4)

Գայանեն մեզ պատմեց, որ զրոյից հիմնադրել և զարգացրել է մի քանի ռեստորաններ և սրճարաններ, որոնցից երկուսը՝ «Gayane’s», «ПАНАЕХАЛИ», ղեկավարում է մինչ այժմ։ Զուգահեռ՝ նրա «ձեռքի տակով» են անցել մոսկովյան և այլ քաղաքների բազմաթիվ հայտնի ռեստորաններ և սրճարաններ։ Չկա մի հարց այս բիզնեսում, որին Գայանեն չտիրապետի, ինչպես ասում են՝ 200%-ով։

Ռեստորանային բիզնեսում իր առաջին քայլերը Գայանեն սկսել է 1994թ.՝ որպես մատուցողուհի։ 2001թ. Գայանեն զբաղվում է սեփական ռեստորանների զարգացմամբ։ Նա նաև օգնում է այլ բիզնեսմենների՝ ստեղծել և զարգացնել յուրահատուկ և հաջողակ ռեստորաններ կամ սրճարաններ։ Գայանեն նաև հիանալի խոհարար է և ռուսերեն «Кухня Гаяне-джан. Армянские кулинарные рецепты» գրքի հեղինակն է։ Նա նաև հայ մշակույթի և Հայաստանի ակտիվ քարոզիչներից է Ռուսաստանում։
168.am-ը Գայանեի հետ հանդիպեց LOFT ինքնազարգացման կենտրոնում, որտեղ նա լեփ-լեցուն դահլիճում հանդես եկավ վարպետության բաց դասով: Հանդիպումից հետո մենք առանձնազրույց ունեցանք նրա հետ:

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին