Կարևոր իրադարձություններ

20 պատճառ, թե ինչու ես դեռ ամուսնացած չեմ

08 Հոկտեմբեր, 2015 22:34
20 պատճառ, թե ինչու ես դեռ ամուսնացած չեմ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ն առաջարկում է 20 տարբերակ՝ ինչպես պատասխանել «Ինչու չես ամուսնանում» հարցին.

1.Որովհետև ես դեռ գոհ չեմ այն դիրքից, որը ես զբաղեցնում եմ, ինձ պետք է ժամանակ, որ հասկանամ ինչ կարող եմ տալ աշխարհին:

2.Որովհետև դեռ չեմ գտել այն միակին, իսկ ամուսանանալ միայն այն պատճառով, որ ժամանակն է, չեմ պատրաստվում։

3. Որովհետև ամուսնությունը լուրջ բան է  և ես չեմ ուզում ուղղակի հարսանիք անել։

4. Որովհետև ես չեմ ուզում ամուսնալուծվել կես տարուց։

5. Որովհետև ամուսնությունը կախված չէ տարիքից կամ ավանդույթներից։

6.Որովհետև իմ սիրտը դեռ ցավում է։

7.Ուրովհետև ես դեռ չգիտեմ, ում եմ ուզում տեսնեմ կողքիս իմ հարսանիքին։

8.Որովհետև, չնայած մայրս արդեն թոռներ է ուզում, իսկ հայրս՝ մարդ, ով իմ մասին հոգ կտանի, ես ինքս դեռ դրան պատրաստ չեմ։

9.Որովհետև ես չեմ ապրի ինչ-որ մեկի հետ, մինչև էմոցիոնալ կապված չլինեմ նրա հետ։

10.Որովհետև հեշտ ծանոթությունների ժամանակակից մշակույթն ամեն ինչ փչացնում է։

11.Որովհետև ես դեռ չեմ գտել նրան, ով կսիրահարվի իմ թերություններին։

12.Որովհետև ես բավական ուժեղ եմ, որ միայնակ ապրեմ, ամեն դեպքում հիմա։

13.Որովհետև, չնայած ես չեմ սիրում միայնություն, բայց այն տալիս է ինձ հանգստություն և անվտանգություն, այն, ինչ ես վաղուց փնտրում էի։

14.Որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ  բոլոր ամուսնությունները ծանր են, իսկ սերը՝ մեռած։

15.Որովհետև ես չեմ ուզում բռնանալ ինքս ինձ վրա, միայն թե բավարարեմ հասարակության պահանջները։

16.Որովհետև ես դեռ ուզում եմ պարել, գրել, ծիծաղել ու երգել և չեմ ուզում, որ ինչ որ մեկն ինձ կանգնեցնի։

17.Որովհետև Աստված դեռ այդպես է ուզում։

18.Որովհետև իմ բոլոր  վաղ ամուսնացած ընկերները ոչ թե ավելի խելացի են ինձնից, այլ մեր կյանքի նպատակներն են տարբեր։

19.Որովհետև, ես ոչ թե շատ պահանջկոտ եմ, այլ  ուզում եմ գտնել նրան, ով կստիպի ինձ ժպտալ։

20. Որովհետև ես ոչ թե անհույս ռոմանտիկ եմ, այլ ես հավատում եմ սիրուն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին