Կարևոր իրադարձություններ

Ավելորդ քաշի գիտակցումը խանգարում է ազատվել դրանից

29 Հոկտեմբեր, 2015 00:00
Ավելորդ քաշի գիտակցումը խանգարում է ազատվել դրանից

Եթե մարդը գիտակցում է, որ ունի ավելորդ քաշ, դա մեծացնում է ավելի գիրանալու վտանգը՝ վստահեցնում են գիտնականները: Հետազոտության մասին գրվել է International Journal of Obesity-ում:

Հետազոտվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի 14 հազար բնակիչներ: Գիտնականները պարզել են, որ սեփական քաշի գիտակցումը ուղղակիորեն ազդում է իրավիճակի հետագա զարգացման վրա, այսինքն՝ կնիհարի՞ արդյոք մարդը, թե՞ ոչ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ եթե մարդը գիտակցում է, որ տառապում է ճարպակալմամբ, նրա համար դժվարանում է նիհարելը, ավելին՝ նա սկսում է ավելի արագ քաշ հավաքել:

 

Լրահոս

Դիտել ավելին