Կարևոր իրադարձություններ

320 մլն մարդ է ամսական օգտվում Twitter-ից

28 Հոկտեմբեր, 2015 22:27
320 մլն մարդ է ամսական օգտվում Twitter-ից

Twitter միկրոբլոգների ցանցից ամսական օգտվում է 320 մլն մարդ։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավարությունը՝ միաժամանակ ներկայացնելով ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից։

Վերջին 12 ամիսներին միկրոբլոգների ցանցի եկամուտը հասել է 569 մլն դոլարի։ Աճը կազմել է 58 տոկոս՝ անցած տարվա համեմատ (361 մլն դոլար)։

Ներդրողներին առաջին հերթին հիասթափեցրել է օգտատիրական ցանցի աճի տեմպերի նվազումը։ Վերջին եռամսյակում լսարանի աճը կազմել է ընդամենը 1.2 տոկոս։

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ընկերությունն ակտիվորեն կանցկացնի լայն գովազդային արշավներ՝ ցանցում նոր մասնակիցների ներգրավման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին