Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հասունանում է այն միտքը, որ Ասադը պետք է հեռանա

28 Հոկտեմբեր, 2015 19:54
Մոսկվայում հասունանում է այն միտքը, որ Ասադը պետք է հեռանա

Ռուսաստանի համար բավականին բարդ կլինի պայմանավորվել և համաձայնություններ ձեռք բերել սիրիական ընդդիմության հետ հենց միայն այն պատճառով, որ ընդդիմությունը իրենից ներկայացնում է ոչ թե ամբողջական միավորում, այլ կազմված է տարբեր խմբավորումներից, որոնք ևս չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել: 

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս ուղղությամբ ռուս փորձագետների քննարկման ընթացքում խոսվեց  հակամարտության կողմերի` Սիրիայում ապրող քրդերի, ընդդիմության, կառավարության, ինչպես նաև հարևան երկրների` հակամարտության վրա ունեցած ազդեցության մասին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան կանոնավոր շփումներ է ունենում «Սիրիայի ազատ բանակ»-ի ներկայացուցիչների հետ: Սակայն հետագայում «Reuters»-ը հաղորդեց, որ «Սիրիայի ազատ բանակ»-ի փոխանցմամբ, իրենց դրոշի տակ կռվող ոչ մի խմբավորում հարաբերություններ չի հաստատել Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարգավիճակին, ապա ռուս փորձագետներից ոչ ոք ոչ մի հեռանկար չի տեսնում Ասադի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին