Կարևոր իրադարձություններ

Motorola-ի նոր՝ «չկոտրվող» էկրանով սմարթֆոնը

28 Հոկտեմբեր, 2015 19:44
Motorola-ի նոր՝ «չկոտրվող» էկրանով սմարթֆոնը

Motorola ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ Droid Turbo սմարթֆոնը: Droid Turbo-ը «չկոտրվող էկրանով» է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հեռախոսի դիսփլեյն ունի ShatterShield տեխնոլոգիա և երկու արտաքին շերտ՝ ներսից և դրսից: Վերջինս համարվում է պաշտպանիչ և վնասվելու դեպքում կարող է փոխարինվել:

Ըստ մասնագետների՝ նման էկրանը պոտենցիալ կերպով կարող է դառնալ առաջընթաց: Motorola-ի գնահատականներով՝ յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ աշխարհում կոտրվում է բջջայինի էկրան, և սմարթֆոնների սեփականատերերի 63 տոկոսը հրաժարվում է դրա նորոգումից՝ բարձր արժեքի և այլ դժվարությունների պատճառով:

Հեռախոսն ունի նաև ութմիջուկանի Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր՝ 2 գեգահերց հաճախականությամբ, ինչպես նաև 25 մեգապիքսել հիմնական և 5 մեգապիքսել հզորությամբ առջևի տեսախցիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին