Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչուներ Է ստացել

28 Հոկտեմբեր, 2015 19:11
Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչուներ Է ստացել

Հայաստանի ռուսական ռազմակայանն ստացել Է նոր անօդաչուներ՝ «Օռլան-10» ժամանակակից հետախուզական համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Անօդաչուները բարձրլեռնային տեղանքում հսկողություն են իրականացնելու տարբեր օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն «Ինտերֆաքս»-ն ստացել Է հոկտեմբերի 28-ին:

Նշվում Է, որ «Օռլան-10» համալիրն ընդունակ Է աշխատել եղանակային ցանկացած պայմաններում, 120-ից մինչեւ 600 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 5 կմ առավելագույն բարձրության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին