Կարևոր իրադարձություններ

Արաբական դաշինքի ռմբակոծությունից Եմենում 60-ից ավելի մարդ է տուժել

08 Հոկտեմբեր, 2015 21:55
Արաբական դաշինքի ռմբակոծությունից Եմենում 60-ից ավելի մարդ է տուժել

Արաբական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին ռմբակոծել է Եմենի հարավում գտնվող Սինբան քաղաքը:

Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ` ռմբակոծության հետևանքով 26 մարդ է զոհվել, ևս 38-ը վիրավորվել է: Ռմբակոծության թիրախում Õ § հայտնվել մի տուն, որտեղ այդ պահին հարսանեկան արարողություն էր անցկացվում: Տունն ամբողջությամբ ավերվել է:

Նախորդ ամսվա ընթացքում նմանատիպ դեպք էր գրանցվել Թայիզ քաղաքում տեղի ունեցող հարսանիքի ժամանակ, երբ ավելի քան 130 մարդ էր զոհվել արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով, վիրավորվել էին տասնյակ բնակիչներ: Դաշինքը, սակայն, այն ժամանակ իր վրա չէր վերցրել ռմբակոծության պատասխանատվությունը:

Արաբական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Կարմիր ծովի ափին գտնվող Զուբաբ քաղաքի վրա: Եմենի աղբյուրների փոխանցմամբ` արաբական դաշինքը եմենյան բանակի հետ միասին ազատագրել է ծովափնյա Զուբաբ քաղաքը, ինչպես նաև իր ձեռքն է վերցրել Բաբ էլ Մանդեբի արևելքում գտնվող ռազմական ճամբարը:

 

Լրահոս

Դիտել ավելին