Կարևոր իրադարձություններ

Մեսսին կհասցնի վերականգնվել և կմասնակցի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը

28 Հոկտեմբեր, 2015 18:15
Մեսսին կհասցնի վերականգնվել և կմասնակցի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կհասցնի վերականգնվել և կմասնակցի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին: Այդ մասին հայտնում է Goal-ը:

Կատալոնական ակումբի ֆիզիոթերապևտները գոհ են արգենտինացու վերականգնման ընթացքից: Հաջորդ շաբաթվա սկզբին Մեսսին կստանա իր բուժման ամենակարևոր մասը: Այնուհետև նա կվերսկսի մարզումները՝ անհատական ծրագրով:

Միաժամանակ նշվում է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ընդգրկի Մեսսիին «Ռեալ»-ի դեմ հանդիպման մեկնարկային կազմում, եթե ռիսկի ենթարկի ֆուտբոլիստի առողջական վիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին